Յուրա Մովսիսյանը երկարաձգեց պայմանագիրը «Սպարտակի» հետ

Յուրա Մովսիսյանը երկարաձգեց պայմանագիրը «Սպարտակի» հետ

Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ:

Մոսկովյան թիմը ուսումնամարզական հավաք է անցկացնում թուրքական Բելեկում, որտեղ էլ կնքվել է պայմանագիրը:

«Ուրախ ենք, որ Յուրայի մակարդակի ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը մեր թիմի հետ: Դա հերթական անգամ ցուցադրում է Յուրայի վերաբերմունքը «Սպարտակին»` ցանկությունը խաղալու կարմիր-սպիտակ մարզաշապիկով ու տիտղոսներ նվաճել»,- ասել է ակումբի գործադիր տնօրեն Ռոման Ասխաբաձեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում