Ի՞նչ էր նշանակում Արագած Ախոյանի դուրս գալը ԲՀԿ-ից
16/02/2015 14:05
Նմանատիպ
Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքի իր էջում գրում է`
Այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ Արագած Ախոյանի դուրս գալը խմբակցությունից իշխանության կիրառած լծակների արդյունք էր և առնետավազքի սկիզբն է դնում, թե դա ընդամենը ԲՀԿ խմբակցության ամենաթույլ օղակն էր: Եվ երկրորդ պահը՝ ինչ-որ չի լսվում Քոչարյանի ձայնը. ինչ է դա՝ ՀԱԿ-ին ու Ժառանգությանը չխրտնեցնելու մարտավարություն, թե մեկ այլ բան… Սակայն եթե չհնչի այդ ձայնը՝ Ախոյանը դժվար թե լինի միակը… Այսպիսի դիլեմա՝ քրեաօլիգարխիկ համակարգը սպասում է այդ անձի՝ ոչ վաղեմի ժամանակի «միակ տղամարդու» խոսքին, որպեսզի կողմնորոշվի, իսկ այդ խոսքը կվանի զանգվածներին՝ ՀՀԿ-ի դեմ հակամարտության հարցում ԲՀԿ հիմնական ռեսուրսին. իմաստուն չինացի ծերունի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում