Վալենտինի օրը կինը ծաղկեփունջ ստացավ հանգուցյալ ամուսնուց. տեսանյութ
Նմանատիպ
Վայոմինգ քաղաքի բնակչուհի Շելի Գոլեյը 8 ամիս առաջ կորցրել էր ամուսնուն, ում հետ ապրել էր մոտ 30 տարի։ 2014 թ.-ի հունիսին Ջիմը մահացավ ուղեղի քաղցկեղից։ Ողջ համատեղ կյանքի ընթացքում Ջիմը շատ ուշադիր ու հոգատար էր Շելիի հանդեպ։ Վերջերս Շելիի հանգուցյալ ամուսինն ապացուցեց, որ ուշադրության նշանները չեն դադարելու անգամ իր մահից հետո։ Վալենտինի օրը Շելին ծաղկեփունջ ստացավ, որի մեջ լուսահոգի ամուսնու կողմից երկտող էր դրված.
«Շնորհավոր Վալենտին տոնդ, սիրելի՛ս։ Ուժեղ եղիր։ Սիրում եմ քեզ»
Հավերժ՝ քո Ջիմ
Շելին վստահ էր, որ ծաղկեփունջն ուղարկված էր իրենց երեխաների կողմից։ Նա ճշմարտությունն իմացավ միայն այն ժամանակ, երբ զանգահարեց ծաղկավաճառին։ Պարզվեց, որ նախքան իր մահը Ջիմը պայմանավորվել էր ծաղկավաճառի հետ, որ վերջինս ամեն տարի Վալենտինի օրը ծաղիկներ առաքի Շելիին։ Նա կանխավ վճարել էր այնքան գումար, որ կբավականացներ միլիոնավոր ծաղիկների համար։
Անակնկալից հուզված՝ Շելին հարցազրույցի ընթացքում ասել է.
Մինչև կյանքիս վերջը ես ամուսնուս կողմից ծաղիկներ եմ ստանալու Վալենտինի օրը։ Դա նրա սիրո բազմաթիվ վկայություններից ևս մեկն է։ Նա այնպիսի հոյակապ մարդ է և սահմաններ չի ճանաչում սիրո մեջ։ Անգամ մահացած ժամանակ նա շարունակում է ապշեցնել ինձ։
Ջիմ Գոլեյն ընդամենը 53 տարեկան էր, երբ մահացավ կործանիչ հիվանդությունից։ Իր ախտանշանն իմանալուց անմիջապես հետ նա կապ հաստատեց ծաղկավաճառի հետ ու պայմանավորվեց այս ամենամյա անակնկալի մասին։ Շելին որոշել է չորացնել ու պահպանել ամուսնու ուղարկած ծաղիկները՝ իբրև հաճելի հուշ Վալենտինի օրվանից։ Շելիի ու Ջիմի երկու երեխաները ևս հուզված էին այս անսպասելի անակնկալից։ Ջիմի արարքն այնքան կրեատիվ ու ոգեշնչող էր, որ անգամ ծաղկավաճառը չէր կարողանում թաքցնել իր հուզմունքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում