Ծաղկաձորում բացվել է Լ. Ենգիբարյանի՝ «Թռիչք անձրևանոցով» մանրապատումը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ 2008 թվականից (երկու տարին մեկ անգամ) Երևանի մնջախաղի պետական թատրոնը Ծաղկաձորում կազմակերպում է Մնջախաղի միջազգային փառատոն, որը 2010 թվականից կրում է հայ տաղանդավոր ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անունը:

Oգոստոսի 10-15-ը Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 3-րդ փառատոնի շրջանակներում՝ Ծաղկաձորի գլխավոր հրապարակում բացվել է քանդակագործ Դ. Մինասյանի հեղինակած’ մեծն արտիստի բրոնզաձույլ արձանը, որի ստեղծման հիմք է հանդիսացել Լ. Ենգիբարյանի «Թռիչք անձրևանոցով» մանրապատումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում