Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քննում է Սահակաշվիլիին արտահանձնելու Թբիլիսիի պահանջը

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քննում է Սահակաշվիլիին արտահանձնելու Թբիլիսիի պահանջը

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քննում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին արտահանձնելու Վրաստանի գլխավոր դատախազության պահանջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Վիտալի Կասկոն:

«Պահանջը քննության փուլում է: Կատարվում է էքստրադիցիոն ստուգում: Մենք չենք մերժել արտահանձնելու պահանջը եւ չենք բավարարել այն»,- նրա խոսքը մեջբերել է Ուկրաինայի նորություններ գործակալությունը:

Գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ վրացական կողմին պատասխանը կախված կլինի այդ ստուգման արդյունքներից: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Կասկոն չի բացառել, որ Սահակաշվիլիին արտահանձնելու պահանջը կարող է կապված լինել քաղաքական հետապնդումների հետ:

Նախօրյակին Վրաստանի Գլխավոր դատախազությունը դիմել Է Ուկրաինայի Գլխավոր դատախազությանը «Միխեիլ Սահակաշվիլիին Վրաստանին արտահանձնելու միջնորդությամբ»: «Այն բանի կապակցությամբ, որ Վրաստանում Միխեիլ Սահակաշվիլիին մեղադրանքներ են առաջադրված եւ երկրում նրա նկատմամբ ներպետական հետախուզում Է հայտարարված, Գլխավոր դատախազությոաւնը դիմել Է Ուկրաինայի Գլխավոր դատախազությանը՝ Ուկրաինայում Սահակաշվիլիին ձերբակալելու եւ նրան Վրաստանին արտահանձնելու միջնորդությամբ»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլի Ցիբենկոն հայտարարել Է, որ Սահակաշվիլիին Կիեւում բարձր պաշտոնների նշանակելու մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որոշումն ուղղած չԷ Վրաստանի դեմ եւ չի խանգարի երկու երկրների փոխհարաբերություններին: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն փետրվարի 14-ին հրամանագրեր Է ստորագրել Սահակաշվիլիին իր արտահաստիքային խորհրդական նշանակելու, ինչպես նաեւ նրան նախագահին կից բարեփոխումների կոնսուլտատիվ միջազգային խորհրդի նախագահ նշանակելու մասին: Դրանից հետո Ուկրաինայի դեսպանին կանչել են Վրաստանի ԱԳ նախարարություն՝ քննարկելու նշանակման հետ կապված հարցը:

«Ցանկանում եմ՝ ձեզ միանգամից ասել, որ Պորոշենկոն Սահակաշվիլիին իր արտահաստիքային օգնական Է նշանակել՝ ելնելով ազգային շահերից: Բնականաբար, նա հաշվի Է առել նրա մեծ փորձն ու բարեփոխումներ իրականացնելու, բանակն արդիականացնելու կարողությունը: Ուկրաինայի նախագահը վստահ Է, որ իր որոշումն ուղղված չԷ Վրաստանի եւ վրաց ժողովրդի դեմ, եւ դա խոչընդոտ չի դառնա երկկողմ հարաբերություններում»,- փետրվարի 16-ին հայտարարել Է դեսպանը Վրաստանի ԱԳ նախարարության շենքից դուրս գալուց հետո:

Սահակաշվիլին Վրաստանը լքել Է երկրի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնամուտի օրերին՝ 2013 թվականի նոյեմբերին, եւ այն ժամանակվանից չի վերադարձել հայրենիք՝ ընդսմին հրաժարվելով պատասխանել դատախազության հարցերին եւ համագործակցել հետաքննության հետ: Նրա նկատմամբ արդեն ներպետական հետախուզում Է հայտարարված: Գլխավոր դատախազությունը նաեւ հայտարարել Է Սահակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու ընթացակարգ սկսելու մասին: Վրաստանի գլխավոր դատախազությունը 2014 թվականին հեռակա կարգով Սահակաշվիլիին մեղադրանքներ Է առաջադր ել մի քանի քրեական գործերով, որոնցից մեկը վերաբերում Է անձնական կարիքների համար շուրջ 5 մլն դոլար պետական միջոցներ վատնելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում