Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից պետբյուջե հատկացումները մեկ երրորդով պակասել են

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից պետբյուջե հատկացումները մեկ երրորդով պակասել են

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից (SOCAR) պետական բյուջե կատարվող հատկացումները մեկ երրորդով պակասել են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` հղում կատարելով SOCAR-ին:

Ընկերության տվյալներով` 2014 թվականի հունվարին պետբյուջե ընկերության հատկացումները կազմել են 173,578 մլն մանաթ, իսկ այս տարվա հունվարին այդ հատկացման ծավալը 31,7 տոկոսով կրճատվել է: Անցյալ տարվա համեմատ, հունվարին 11,6 տոկոսով կրճատվել են նաեւ պարտադիր սոցիալական ապահովագրության համար Սոցիալական պաշտպանության պետական հիմնադրամին SOCAR-ի կողմից կատարվող վճարումները:

Նշվում է, որ դա կապված է նավթի համաշխարհային գների անկման հետ:

2014 թվականին պետբյուջե SOCAR-ի հարկային մուտքերը կազմել են 1,855 մլրդ մանաթ:

SOCAR-ը եւ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը հանդիսանում են Ադրբեջանի պետբյուջեի հիմնական ապահովողները: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում