ԻՊ-ն 45 մարդ է այրել Բաղդադի արևմուտքում

ԻՊ-ն 45 մարդ է այրել Բաղդադի արևմուտքում

«Իսլամական պետությունն» Իրաքի արևմուտքում գտնվող ալ Բաղդադի քաղաքում 45 մարդ է այրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, դեռ տեղեկություններ չեն հաղորդվում, թե ովքեր են սպանվածները: Լուրեր են շրջանառվում, որ նրանք անվտանգության ուժերի ներակայաց ուցիչներ են:

Վերջին ամիսներին ալ Բաղդադի քաղաքը շրջափակման մեջ էր հայտնվել: Ոստիկանությունը տեղեկացրել էր, որ ահաբեկիչները հարձակվել են շինությունների վրա, որտեղ բնակվում էին անվտանգության ուժերի և իշխանության ներկայացուիչների ընտանիքները:

Իրաքյան աղբյուրներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ «Իսլամական պետությունը» 27 իրաքցի ոստիկանների մահապատժի է ենթարկել և նրանց դիակները նետել Եփրատ գետը:

«Իսլամական պետությունն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպություն է, որը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի 2 ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն է կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքում: 2014թ. հունսիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆը նշանակվել է Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև որոշում է ընդունվել խմբա վորման անվանումը փոխելու վերաբերյալ, և այն անվանվում է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում