Իրանը թեւավոր հրթիռներ կրելու ընդունակ նոր սոզանավ Է կառուցում

Իրանը թեւավոր հրթիռներ կրելու ընդունակ նոր սոզանավ Է կառուցում

Իրանը կառուցում Է «Բեսաթ» (Be”sat) սուզանավը, որը կարող Է կրել թեւավոր հրթիռներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 18-ին հաղորդել Է Fars News գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ռազմածովային ուժերը:

Նավի երկարությունը կկազմի 60 մետր, ջրատարողությունն՝ ավելի քան 1,3 հազար տոննա: Սուզանավը կսարքավորվի վեց կայանքներով՝ տորպեդների եւ թեւավոր հրթիռների արձակման համար, ինչպես նաեւ կկարողանա իրականացնել ականապատում:

«Ռազմածովային ուժերի նոր սուզանավը շուտով պատրաստ կլինի եւ կգործարկվի (Իրանի) բանակի հզորությունն ամրապնդելու համար»,- մեջբերում Է գործակալությունը գեներալ-մայոր Աթաոլլու Սալեհիի խոսքը

Սուզանավը ռազմածովային ուժերին հանձնելու ստույգ ժամկետը չի նշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում