Հաքերները թալանում են ադրբեջանական բանկերը

Հաքերները թալանում են ադրբեջանական բանկերը

Facebook սոցիալական ցանցում Ադրբեջանի խոշորագույն AGBank-ի հաճախորդի կողմից տեղեկություն է տարածվել այն մասին, որ հաքերները կոտրել են այդ երկրի բամկերից մեկի հաշիվները, ինչի արդյունքում գողացվել է խոշոր չափի գումար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական oxu.az լրատվական կայքը:

Կայքը դեռեւս փետրվարի 15-ին հայտնել էր, որ նվազագույնը ադրբեջանական մեկ բանկ պատմության ընթացքում արդեն դարձել է խոշորածավալ հաքերային հարձակման զոհ, ինչի արդյունքում հանցագործներն ընդհանուր հաշվով գողացել են մեկ միլիարդ դոլարից ավելի գումար:

Կայքը նշում է, որ բոլոր կողոպուտներում հաքերները գործել են միեւնույն սցենարով: Նախ, նրանք բանկի հարյուրավոր աշխատակիցների Carbanak վնասակար ծրագրով նամակներ են հղել վարչարարական համակարգը վարակելու համար: Դրանից հետո ծրագիրը լուսանկարել է վարակված համակարգերի էկրանները եւ գրանցել ստեղների բոլոր սեղմումները, ինչը հաքերներին թույլ է տվել ուսումնասիրել բազմաթիվ բանկային գործառույթներ: Բացի այդ, ծրագիրը հաքերներին թույլ է տվել հեռվից կառավարել բանկիրների համակարգիչները: Օգտագործելով ստացած տվյալները` հանցագործները ադրբեջանական բա նկերից փողերը դուրս են բերել արտասահմանյան բանկեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում