ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությանը պարտադրել է ընդդիմադիրին 7500 եվրո վճարել

ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությանը պարտադրել է ընդդիմադիրին 7500 եվրո վճարել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրելԱդրբեջանի ընդդիմադիր «Դասական ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Յագուբ Բաբալըի օգտին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել է ինքը` ընդդիմադիր փոխկուսակցապետը:

Յա. Բաբալըն ասել է, որ իր իրավունքներն Ադրբեջանում խախտվել էին 2010 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ինքը ընտրություններին Աղսու-Իսմայիլլի թիվ 87 ընտրատարածքից մասնակցել էր որպես պատգամավորության թեկնածու:

Նախկին թեկնածուն հայտնել է, որ ՄԻԵԴ-ն այդ ընտրատարածքում անցկացված ընտրությունները կեղծվելու մասին որոշում էր ընդունել: «Բացի այդ, դատարանի որոշմամբ` հասցված վնասի համար Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցվել է ինձ 7500 եվրո վճարել»,-ասել է ընդդիմադիրը:

Յա. Բաբալըն պատմել է, որ Ադրբեջանի իշխանությունը, կեղծելով ընտրությունները, խախտել է իր իրավունքը: Դրա հետ կապված` նա դիմել է տեղական դատարաններ, սակայն, նրանք իր բողոքն արդարացի կերպով չեն քննել, ինչից հետո ինքը ստիպված դիմել էր ՄԻԵԴ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում