ԻՊ-ն հայտարարել է Իրաքում նոր նահանգ հիմնելու մասին

ԻՊ-ն հայտարարել է Իրաքում նոր նահանգ հիմնելու մասին

«Իսլամական պետությունը» հայտարարել է Իրաքում նոր նահանգ հիմնելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նահանգը ստացել է Ալ Ջազիրա անվանումը: Կազմակերպության տեղեկատվական աղբյուրների համաձայն՝ Ալ Ջազիրա նահանգը ներառում է Սինջար, Թել Աբտա, ալ Մահլաբիա, Թելաֆար, Զամմառ, Բաաջի և այլ շրջաններ: Այսպիսով՝ ԻՊ-ի գրաված Նինվե, Ֆալլուջա, Հյուսիսային Բաղդադ նահանգներին ավելացել է ևս մեկը:

ԻՊ ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել է արաբական երկրներում իր տարածման մասին, որտեղ մտադիր է 1-3 նահանգնել հիմնել:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ:

2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆը նշանակվել է Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև որոշում է ընդունվել խմբավորման անվանումը փոխելու վերաբերյալ, և այն անվանվել է «Իսլամական պետություն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում