ԻՊ-ն մի քանի օրվա ընթացքում մահապատժի է ենթարկել 150 մարդու

ԻՊ-ն մի քանի օրվա ընթացքում մահապատժի է ենթարկել 150 մարդու

«Իսլամական պետությունը» 5 օրում մահապատժի է ենթարկել 150 մարդու:

 Այս մասին տեղեկացրել է Ալ Բաղդադի քաղաքային խորհրդի նախագահ Մալ Ալլահ ալ Աբիդին՝ ավելացնելով, որ մահապատժի ենթարկվածների մեծամասնությունը ալ Աբիդաթ ցեղախմբից է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրա խոսքով, դեպքերը տեղի են ունեցել Անբար մարզի Ալ Բաղդադի քաղաքի մերձակայքում 5 օրվա ընթացքում` մինչև փետրվարի 18-ի երեկոյան:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԻՊ-ն մահապատժի է ենթարկել իրաքցի 27 ոստիկանների և նրանց դիակները նետել Եփրատ գետը: Բացի այդ, տեղեկություններ կան, որ ռազմավական նշանակություն ունեցող ալ Բաղդադի քաղաքի մերձակայքում 30 ոստիկան են առևանգվել և տարվել անհայտ ուղղությամբ:

Իրաքի ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ փետրվարի 19-ին ԻՊ-ի 23 ահաբեկիչ են սպանվել Անբար մարզի Ֆալլուջա քաղաքում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում