Թբիլիսին պնդում Է, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի կառուցում չի պլանավորվում

Թբիլիսին պնդում Է, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի կառուցում չի պլանավորվում

Վրաստանում պլանավորվում Է ստեղծել ուսումնական կենտրոն, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի ռազմական բազա: Այդ մասին, ինչպես տեղեկցանում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, փետրվարի 19-ին հայտարարել Է հանրապետության պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն:

Փետրվարի 18-ին ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Էր, որ Ռուսաստանը պատրաստ Է համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ՆԱՏՕ-ն գործնական քայլեր անի Վրաստանին դաշինքի մեջ «ներքաշելու» ուղղությամբ:

«Վրաստանում չի պլանավորվում ՆԱՏՕ-ի ռազմական բազայի կառուցում, Վրաստանում ծրագրվում Է ստեղծել ուսումնական եւ գնահատման կենտրոն, որն նպատակամղված Է մեր զինծառայողների պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը: Եվ դա արձանագրել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը»,- հայտարարել Է Ջանելիձեն:

Դրա հետ մեկտեղ պաշտպանության նախարարը նշել Է, որ ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնն ուղղված չԷ Ռուսաստանի դեմ:

«Այդ բազան ագրեսիվ եւ հարձակողական ոչ մի նպատակ չունի, ես չեմ հասկանում, թե ինչու Է այն նյարդայնացնում մեր հարեւաններին, քանի որ այդ կենտրոնի ստեղծումն ու գործունեությունն ուղղված չԷ երրորդ կողմի շահերի դեմ»,-ասել Է Ջանելիձեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում