Կիեւը դեմ Է Դոնբասի խաղաղապահ առաքելությանը Ռուսաստանի մասնակցությանը

Կիեւը դեմ Է Դոնբասի խաղաղապահ առաքելությանը Ռուսաստանի մասնակցությանը

Ուկրաինայի ԱԳ նախարարությունը հանդես Է գալիս Դոնբասի խաղաղապահ առաքելությանը ռուսաստանցիների մասնակցության դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Պավել Կլիմկինը փետրվարի 19-ին հայտարարել Է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում:

«ՄԱԿ-ի շրջանակներում որոշման տրամաբանությունը հաստատված Է ու քաջ հայտնի. Անվտանգության խորհրդի հետ նախնական կոնսուլտացիաներից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք Է նախնական առաքելություն ուղարկի Ուկրաինա, եւ այդ առաքելության արդյունքները պետք Է հիմք դառնան ՄԱԿ-ի ԱԽ-ում բանավեճերի եւ որոշման ընդունման համար:

Որոշումն ընդունելուց հետո կձեւավորվեն ուժեր եւ կիրականացվի համապատասխան լոգիստիկական ապահովում: Այն դեպքում, եթե դա լինի ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի համատեղ առաքելությունը, ես հանդես կգամ այդ առաքելության մեջ եվրոպական գերակշռող բաղադրիչի օգտին»,-ասել Է նախարարը:

«Մենք ունենք այդ առաքելության մանդատի տեսլականը, բայց առանձին եւ շատ հստակ ցանկանում եմ նշել, որ Ռուսաստանի՝ որպես «ագրեսոր երկրի» ներկայացուցիչները չպետք Է մասնակցեն այդ առաքելությանը, քանի որ այդ հարցը վերաբերում Է ոչ միայն առաքելության նկատմամբ վստահությանը եւ նրա արդյունավետությանը, այլեւ, ընդհանուր առմամբ, սկզբունքների ու արժեքների հարց Է եւ միջազգային իրավունքի պահպանման հարց»,-հայտարարել Է Կլիմկինը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ՈՒկրաինայի ԱԳ նախարարը հավելել Է, որ խաղաղապահները հանրապետությանն անհրաժեշտ են Մինսկի համաձայնությունները կատարելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում