Թուրքիան և ԱՄՆ-ն կմարզեն սիրիացի ընդդիմադիրներին
20/02/2015 12:43
Նմանատիպ
Թուրքիան և Միացյալ Նահանգները ստորագրել են համաձայնագիր այն մասին, որ այսուհետև իրենք վերապատրաստելու են սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին` «Իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ պայքարի համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անատոլու» գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Համաձայնագիրը ստորագրել են Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրօղլուն և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը:
«Ռոյթերս» գործակալությունը հայտնել է, որ համաձայնագրի ստորագրումից հետո ԱՄՆ-ն 400 զինծառայողների, այդ թվում և հատուկ նշանակայինների կուղարկի` մարզելու սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում