Լևոն պապիի յուրահատուկ քաղաքականությունը
Նմանատիպ
Էդգար Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Վերջին օրերին տեղի ունեցած քաղաքական իրավիճակը շատերին է ցայտնոտի մեջ գցել. շատերը չեն կողմնորոշվում, թե ինչ պետք է անել ու խոսել, բայց պապին իրեն յուրահատուկ ոճով և… և…-ի քաղաքականություն է վարում, իրականում չի նեղացնում Ծառուկյանին, բայց չի էլ արդարացնում նրա կողմից ընտրված մարտավարությունն ու պարտության պատճառներ է նշում։ Պատճառներից ամենակարևորները նրա կարծիքով ԲՀԿ-ի թիմում կարկառուն վերլուծաբաններ ներկայացող թևանյաններն ու բոզոյաններն են: Մի քիչ խորանում ես ու հասկանում, որ պապին ճիշտ բաներ է ասում:
Մարկն էլ մեր ախպերը չի: Այս Մարկին աչքիս մի երկու կոպեկ փող տվին ազերները ու ՖԲ-ի հիմնադիրը Արցախի կառավարության էջը զրկեց պաշտոնական կարգավիճակից: Ասա՝ Մարկ ջան փողերի մեջ լող ես տալիս, ինչիդ էր պետք այդ մի երկու նավթադոլարը, որ մի հատ էլ անունդ քցում ես։ Թե՞ այնքան անգրագիտություն կար մեջդ, որ դեմից չէիր հասկացել Արցախը որտեղ է ու ինչ կոնֆլիկտ կա այդ տարածքի վերաբերյալ… Փուչ Ֆեյսբուք մը….
Ի՞նչ կասեր Հովհաննես Թումանյանը, երբ իմանար, որ իր ծննդյան օրը գիրք նվիրելու օր է հռչակված: Իմ կարծիքով կուրախանար, բայց հաջորդ իսկ վայրկյանին հաստատ կտխրեր, երբ տեսներ այս ժողովրդի վիճակն, ովքեր իրենց գրքերը 100 դրամով վաճառում են, որ հաց ուտեն ու իրականում այդ գրքերը առնող էլ չկա, որովհետև ազգս զարգացավ միանգամից ու գիրք կարդալը մոռացավ: Եկեք Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան օրը ոչ թե գիրք նվիրելու օր դարձնենք, այլ գիրք կարդալու ու իրար օգնելու, որովհետև Թումանյանն ավելի շատ մարդկանց էր օգնում ու էլ ավելի շատ կարդում էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում