ՀԲ-ն Վրաստանին 50 մլն դոլար կհատկացնի ոռոգման համակարգերի վերականգնման համար
20/02/2015 17:27
Նմանատիպ
Համաշխարհային բանկը (ՀԲ) Վրաստանում սկսում Է նոր նախագիծ՝ «Վրաստանի ոռոգման համակարգերի վերականգնման եւ հողի շուկայի զարգացման նախագիծ»-ը, որի լրիվ արժեքը կազմում Է 50 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Վրաստանի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:
Նախագծի իրականացման հետ կապված հարցերը քննարկվել են Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Փիթեր Գուդմանի հետ Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիայի հանդիպմանը, որը տեղի Է ունեցել փետրվարի 20-ին:
Գուդմանի հայտարարության համաձայն՝ նոր նախագիծն ունի երկու բաղադրիչ՝ ոռոգման համակարգերի վերականգնումը եւ հողի շուկայի զարգացումը, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում