Կանխվել է հերթական դիվերսիոն փորձը։ Թշնամին կորուստներով նահանջել է

Կանխվել է հերթական դիվերսիոն փորձը։ Թշնամին կորուստներով նահանջել է

Անցած գիշեր ադրբեջանական կողմը կրկին դիվերսիոն փորձ է իրականացրել Արցախի Հանրապետության դեմ։ Թշնամու փոքրիկ ջոկատը փորձել է ներթափանցել ՊԲ առաջապահ ստորաբաժանումների թիկունք, սակայն ժամանակին հայտնաբերվել և ոչնչացվել է։

Voskanapat.info-ի տվյալներով, ադրբեջանական կողմն առնվազն 4 զինծառայող է կորցրել։ Կան վիրավորներ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն իսկ հրապարակել է զոհերից մեկի անունը` Ջավադով Զալիմխան Էյբալիի։

Հատկանշական է, որ հակառակորդը, փաստորեն, վերսկսել է դիվերսիոն գործողություններն անմիջապես այն բանից հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հեռացել են տարածաշրջանից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում