Արևմուտքը դիտարկում է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը. Քերրի

Արևմուտքը դիտարկում է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը. Քերրի

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները դիտարկում են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը և ՌԴ վարքն անընդունելի համարում միջազգային հանրության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

«ԱՄՆ-ը չի պատրաստվում խաղալ այդ խաղը (լսել Ռուսաստանին): Դաշնակիցների հետ մենք դիտարկում ենք լրացուցիչ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը: Ռուսաստանի վարքն ընդհանրապես չի համապատասխանում միջազգային հանրության սկզբունքներին»,- Լոնդոնում հայտարարել է Քերրին` մեկնաբանելով Ռուսաստանի քաքաղաքականությունն Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման գործում:

Արևմտյան երկրները 2014 թվականի գարնանից արդեն մի քանի անգամ պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի քաղաքական գործիչների, գործարարների և ընկերությունների նկատմամբ` Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի դիրքորոշման պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում