Ուկրաինան ռուսական 100 լրատվամիջոցի զրկել է հավատարմագրումից

Ուկրաինան ռուսական 100 լրատվամիջոցի զրկել է հավատարմագրումից

Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունը կազմել է ռուսական լրատվամիջոցների ցանկ, որոնք պետք է զրկվեն Ուկրաինայի պետական գերատեսչություններում հավատարմագրումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, մինչ այդ որոշման կայացումը, նախագահ Պորոշենկոն ընդունել է «Արտակարգ միջոցառումներ` հակազդելու ռուսական սպառնալիքն ու ահաբեկչության դրսեւորումները, որոնք ստանում են ՌԴ աջակցությունը» որոշման նախագիծը, որի շրջանակում պետք է միջոցառումներ ձեռնարկվեն այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք տարածում են «ռուսական ագրեսիան»: Այս որոշմանը Գերագույն Ռադան արդեն կողմ է քվեարկել:

Համաձայն այդ որոշման` մինչեւ Ուկրաինայի հարավում ռազմական գործողությունների ավարտը, ՌԴ ԶԼՄ-ների հավատարմագրումն Ուկրաինայի գերատեսչություններում կդադարեցվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում