Զբիգնեվ Բժեզինսկի. «Թուրքիան թանկ կվճարի»
22/02/2015 11:43
Նմանատիպ
Թուրքիան թանկ կվճարի «Իսլամական պետության» դեմ պայքարի միջազգային դաշինքին միանալուց հրա-ժարվելու համար։ Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնեվ Բժեզիսնկին։
Փորձագետի կարծիքով, իսլամիստների դեմ պայքարը բխում է Թուրքիայի շահերից, սակայն Անկարան լրջորեն խոչնդոտում է ԱՄՆ Կառավարության ծրագրերին և անգամ թույլատրում իսլամիստ զինյալներին օգտվել Թուրքիայի տարածքներից։
Զբիգնեվ Բժեզինսկին նշել է, որ Թուրքիան «Իսլամական պետության» դեմ պայքարի համար կոնկրետ պահանջ ունի` Սիրիայում Բաշար Ասադի իշխանության տապալումը։ Սակայն, ընդգծել է փորձագետը, եթե Թուրքիան շարունակի հապաղել և կոնկրետ քայլեր չձեռնարկի, թանկ կվճարի, քանի որ այս հարցում առկա են նաև Անկարայի շահերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում