Պուտինը ծաղկեպսակ Է դրել Անհայտ զինվորի շիրմին

Պուտինը ծաղկեպսակ Է դրել Անհայտ զինվորի շիրմին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 23-ին ծաղկեպսակ Է դրել Կրեմլի պատի մոտ՝ Անհայտ զինվորի շիրմին: Հանդիսավոր արարողությունը նվիրված Է այսօր Ռուսասանում նշվող Հայրենիքի պաշտպանի օրվան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Միջոցառմանը մասնակցել են նաեւ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Դաշնային խորհրդի եւ Պետդումայի խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն եւ Սերգեյ Նարիշկինը, նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն, նախարարներ, պետական եւ քաղաքական այլ գործիչներ, վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախագահական գնդի զինծառայողները Հավերժական կրակի մոտ ծաղկեպսակ են դրել՝ Ռուսաստանի դրոշի գույներով ներկված ժապավենով, որի վրա եղել Է «Անհայտ զինվորին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահից» մակագրությունը: Այնուհետեւ պետության ղեկավարը մոտեցել Է ծաղկեպսակին, ուղղել դրա վրայի ժապավենները եւ մի քանի ակնթարթ լուռ կանգնել: Այդ ժամանակ զինվորական նվագախումբը կատարել Է Ռուսաստանի օրհներգը:

Արարողության մյուս մասնակիցները կարմիր մեխակներ են դրել «Անհայտ զինվորի» շիրմին: Միջոցառումն ավարտվել Է նախագահական գնդի զինծառայողների շարասյուների երթով, որն անցկացվել Է զինվորական նվագախմբի հնչյունների ներքո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում