Պորոշենկոն խոստացել Է Ղրիմը վերադարձնել Ուկրաինային

Պորոշենկոն խոստացել Է Ղրիմը վերադարձնել Ուկրաինային

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է Ղրիմի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու պլանների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուկրաինայի պետությունը կվերադարձնի վերահսկողությունը ժամանակավորապես օկուպացված տարածքի նկատմամբ: Այսօր չեմ ասի, թե դա տեղի կունենա արագ եւ հեշտ: Բայց դա տեղի կունենա անպայման, մենք միասին կկառուցենք նոր Ղրիմ, որտեղ ապահովված կլինեն Ղրիմի բուն բնակչության եւ թերակղզու բոլոր բնակիչների իրավունքներն ու շահերը՝ անկախ նրանց Էթնիկական, լեզվական եւ կրոնական ծագումից»,- ասված Է փետվարի 23-ին ուկրաինացի ժողովրդին Պորոշենկոյի հղած ուղերձում:

2014 թվականի փետրվարի 23-ի իրադարձությունները եւ Ռուսաստանին թերակղզու միանալու հանրաքվեն Ուկրաինայի նախագահը համարել Է «ցինիկ գործողություններ՝ նպատակամղված Ղրիմի՝ Ուկրաինայի պետության անկապտելի մասի բռնազավթմանը»:

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ նախագահն ընդգծել Է, որ «Ուկրաինայի պետությունը ոչ մի դեպքում չի ճանաչի այդ ողորմելի ակտի արդյունքները, որը կատարվել Է ի հեճուկս միջազգային իրավունքի եւ Ուկրաինայի ազգային օրենսդրության»:

«Ուկրաինան երբեք չի հրաժարվի Ղրիմի նկատմամբ իր ինքնիշխան իրավունքներից, կպաշտպանի այնտեղ ապրող մարդկանց իրավունքները: Այս հարցում գոյություն ունի լիակատար փոխհամաձայնություն Ուկրաինայի իշխանության, քաղաքական գործիչների եւ քաղաքացիական հասարակության միջեւ»,- հայտարարել Է Պորոշենկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում