Ազատության հրապարակում թատրոնն ավարտված է
Նմանատիպ
Էդգար Սասունցի Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Երեկվանից չեն դադարում խոսակցությունները Գալիպոլիի մասին: Ըստ սկզբնական ինֆորմացիայի՝ այդ միֆական Գալիպոլիի 100 ամյակը չեղյալ էր հայտարարվել: Հետո այսպես կոչված «Ակոս» հայկական պարբերականի հետ զրույցում (ոչ պաշտոնական) Թուրքիայի ԱԳՆ-ն ասել էր, որ Գալիպոլին ուժի մեջ է և չեղյալ չի հայտարարվել: Հիմա ի՞նչ է ստացվում.
միֆական Գալիպոլիի շուրջ է՛լ ավելի միֆական վարկածներ են պտտվում։ Առաջին հերթին զարմանալին այն է, որ ոչ մի պաշտոնական բան չկա, ու չգիտես ինչու, ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը ոչ թե իշխանական թերթի է հարցազրույց տալիս, այլ հայկական մի պարբերականի, որը վաղուց դադարել է հայանպաստ ինչ-որ բանով զբաղվել:
Ազատության Հրապարակի մասին խոսակցությունները չեն դադարում, ու մարդիկ Ազատության Հրապարակի համար նոր տեր են ման գալիս: Այ ախպեր, դուք մի էդ հրապարակին հարցրեք՝ ինքը նոր տեր ուզո՞ւմ է, թե՞ ոչ, որ մի հատ էլ դուք ձեզ-ձեզ տերեր եք ման գալիս: Էդ հրապարակն իր անունը Թատերականից փոխեց Ազատության, որ մի քիչ ազատ լինի, իսկ դուք նորից ուզում եք Թատերական անունը վերադարձնե՞լ։ Թատրոնն ավարտված է, և ինչպես մեր հարևան ռուսը կասեր. «по домам, товарищи, по домам»:
Նաիրիտցիների հարցը պետք է լուծվի: Մարդկանց մի մասը մնաց առանց աշխատանք, ու գոնե այդ մարդկանց գումարները պետք է վերադարձվի, որ նրանք գոնե որոշ ժամանակ ապրեն։ Էս ի՞նչ եմ ասում, գոյատևեն, որ գոնե մի տեղ աշխատանք գտնեն կամ տեսնեն՝ ոնց են գլխների ճարը տեսնում: Հիմա որ նաիրիտցիները շատերի նման զոռբայության դիմեին, իրանց հարցն էլ կլուծվեր, բայց մարդիկ խելոք գնում, կանգնում են, չեն վիրավորում ու իրենց արդար ձայնն են բարձրացնում:
«Զանգիր» նոր հավելվածը կարող է հայերի համար ներքին լավ կապ դառնալ, եթե, իհարկե, շարունակեն կատարելագործել: Սա լավ սկիզբ է, բայց ոնց հասկանում եմ՝ դեռ կատարելագործվելու շատ տեղ ունի: Ստեղծեք որակով մի բան, անունը փոխեք, որպեսզի ամբողջ աշխարհից միանան ու սկսեք տարածել։ Համոզված եմ՝ այն իր տեղը կունենա շուկայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում