Կանանց բնավորությունը` ըստ իրենց ծնված եղանակի
Նմանատիպ
INFOmanka-ն գրում է.
Ձմռանը ծնված կանանց բնությունը պարգևում է մարտական բնավորություն: Լինելով նպատակասլաց, եռանդով լի ու մի քիչ էլ հանդուգն՝ նրանք մշտապես ուշադրության կենտրոնում են և արժանանում են համընդհանուր հիացմունքի: Սիրո հարցում նույնպես հիանալի «մարտիկներ» են. նրանց հետ ոտք մեկնել ցանկացող մրցակցուհիներին լիակատար պարտություն է սպասվում: Նրանք գրեթե միշտ իրադրության տերն են: Զուգընկերոջ հետ հաճախ են վեճեր ունենում, քանի որ իրենց համար միակ ճշմարիտը սեփական կարծիքն է: Այնուամենայնիվ, եթե նրանք սիրում են, հաշտության հեշտությամբ են գալիս:
Ձեզ լավ կզգաք «գարնանային» անհոգ տղամարդկանց կամ «ձմեռային» համառների հետ: Վերջիններիս կողքին դուք հաստատ չեք ձանձրանա:
Գարնանը ծնված կանայք գրավիչ են և անմիջական: Նրանք հաճախ են սիրահարվում և նույնքան հաճախ էլ գերում են հակառակ սեռի սրտերը: Կողքից գուցե թեթևամիտ երևան, սակայն կյանքի հանդեպ անլուրջ վերաբերմունքի տակ երբեմն թաքնված է անինքնավստահությունը: Այս կոկետուհիներն իրականում վախենում են կրքոտ հարաբերություններից, մեծ սիրուց, քանի որ գիտեն՝ սերը որքան հաճելի, նույնքան էլ դառը կարող է լինել: Բայց եթե այս կամակոր էակի բախտը բերի և հանդիպի հոգատար զուգընկերոջ, որը պատրաստ կլինի ամբողջ կյանքում հենարան ու ուժեղ թիկունք լինել, ապա հնարավոր է նաև ամուր ամուսնություն:
Ամենից հարմարավետ ձեզ կզգաք աշնանը ծնված սիրալիր, բայց մանրախնդիր կամ վճռական ձմեռ-տղամարդու հետ:
Ամառ– կինը ռոմանտիկ է, զգացմունքային ու շուտ տպավորվող: Նա հավատում է, որ ցանկացած կին անպայման գտնում է իր երկրորդ կեսին: Երբ սիրահարվում է, աշխարհում ամեն ինչ մոռանում է՝ «կրքի» օբյեկտին նվիրելով իր հոգու ամբողջ ջերմությունն ու հոգատարությունը: Նա հաճախ իդեալականացնում է իր ընտրյալին, ում համար հաճախ դժվար է ասպետի դերում լինելը: Ամառ կնոջ հետ համաձայնության գալու լավագույն ելքն անկեղծ, անմիջական զրույցն է:
Ձեզ հիանալի զուգընկեր կարող է լինել նույնքան արևային տղամարդը: Սակայն չի բացառվում նաև, որ ձեզ պաշտպանված ու ապահով զգաք աշնանը ծնված տղամարդու լայն թիկունքի ետևում:
Աշնանը ծնված կանայք պարզ են, կարողանում են հեշտ ու արագ գրավել շրջապատի ուշադրությունը, ինչպես նաև հետաքրքրություն հրավիրել իրենց անձի շուրջ: Նրանք բծախնդիր քննադատներ են, սակայն գիտեն ըստ արժանվույն գնահատել իրենց: Հաճախ են սթրեսներ տանում, սրտին մոտ ընդունում անհաջողությունները: Նրանց հոգեհարազատ չեն ակնթարթային սիրահարվածությունները, պատահական կապերն ու մոլախաղերը: Նրանք իրենց նկատմամբ լուրջ և հարգալից վերաբերմունք են պահաջում: Իսկ եթե որոշում են ամուսնանալ, գրեթե երբեք չեն սխալվում իրենց ընտրության հարցում: Երբ նա սիրում է, ուրեմն սիրում է ամբողջ հոգով: Նա ի վիճակի է իսկապես երջանկացնել իր ընտրած տղամարդուն:
Դուք հիանալի զույգ կկազմեք թե՛ գարնանային մեղմ տղամարդու, թե՛ ամառային լավատեսի, թե՛ ձմեռային վճռական տղամարդու հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում