Խարկովում կատարված ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել Է երեքի

Խարկովում կատարված ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել Է երեքի

15-ամյա դեռահասը, որը տուժել Էր փետրվարի 22-ին Խարկովի Մարզապալատի մոտ իրականացված պայթյունի հետեւանքով, փետրվարի 23-ի ցերեկը մահացել Է հիվանդանոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս-ՈՒկրաինա» գործակալությանը հայտնել են Խարկովի քաղխորհրդի մամուլի ծառայությունում:

«Նա այսօր մահացավ, չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին»,- նշել են ծառայությունում:

Փետրվարի 22-ի ցերեկը պայթյուն Էր տեղի ունեցել Խարկովի Մարզապալատի մոտ, որտեղ շարասյուն Էին կազմում երթ անցկացնելու համար: Ներկայում բուժհաստատություններում են մնում 11 տուժածներ:

Պայթյունի փաստով քրեական գործ Է հարուցվել «Ահաբեկչական գործողություն» հոդվածով: Հետաքննությունը հանձնարարված Է ՈՒկրաինայի անվտանգության ծառայությանը: Խարկովում փետրվարի 23-ը սգո օր Է հայտարարված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում