Տասնհինգ քաղաքներ ծրագրում են դուրս գալ Նյու Յորքի նահանգի կազմից

Տասնհինգ քաղաքներ ծրագրում են դուրս գալ Նյու Յորքի նահանգի կազմից

Տասնհինգ քաղաքներ եւ բնակավայրեր քննարկում են Նյու Յորքի նահանգի կազմից դուրս գալու հարցը՝ շերտի հիդրավլիկ ճեղքման (ֆրեքինգի) մեթոդով թերթաքարային գազի արդյունահանման՝ անցյալ տարվա դեկտեմբերին այնտեղ սահմանված արգելքի պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Newsweek ամերիկյան հանդեսը: Այդ բոլոր քաղաքները գտնվում են նահանգի հյուսիս – արեւմուտքում՝ «Մարսելուս» բնական գազի խոշոր հանքավայրի մոտ: Ֆրեքինգի արգելքի պատճառով դրանք մեծ վնասներ կկրեն: «Բնական գազը մեր գլխավոր հարստությունն Է»,- ասել Է Քոնքլին բնակավայրի վարչակազմի ներկայացուցիչ Ջիմ Ֆինչը:

Դուրս գալով Նյու Յորքի կազմից՝ քաղաքները ցանկանում են միանալ հարեւան նահանգին՝ Փենսիլվանիային, որտեղ ֆրեքինգի արգելք չկա, եւ թերթաքարային գազի արդյունանումն ընթանում Է ամբողջ թափով: «Սահմանի մյուս կողմում՝ Փենսիլվանիայում, բոլորը նոր տներ եւ ավտոմեքենաներ ունեն: Իսկ մենք աշխատատեղեր չունենք»,- նշել Է Ֆինչը:

Հարկ Է նշել, որ նույնիսկ եթե բնակավայրերն ընդունեն Փենսիլվանիայի կազմ մտնելու որոշում, այդ նախաձեռնությանը դեռ պետք Է հավանություն տան երկու նահանգների օրենսդիր ժողովները, ինչպես նաեւ ֆեդերալ իշխանությունները: Դրա շանսեր գործնականում չկան:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, հենց շերտի հիդրոճեղքման տեխնոլոգիան Է ԱՄՆ-ին թույլ տվել կտրուկ ավելացնել գազի արտադրությունը եւ կրճատել նավթի ներմուծումը: 2000-ական թվականների վերջին ԱՄՆ-ը հասել Է գազով ինքնապահովման, 2009 թվականին դարձել Է աշխարհում այս օգտակար հանածոյի խոշորագույն արտադրողը՝ առաջ անցնելով Ռուսաստանից: Բացի դրանից, ֆրեքինգի մեթոդի կողմնակիցների խոսքով՝ թերթաքարային գազի արդյունահանման զարգացումը թույլ Է տվել ստեղծել հազարավոր աշխատատեղեր: Այս տեխնոլոգիան օգտագործում են աշխարհի խոշորագույն Էներգետիկական ընկերությունները, մասնավորապես, Exxon Mobil-ը, Royal Dutch Shell-ը и ВР-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում