«Հրճվում եք, որ ահաբեկչական հարվածներով խաղից դուրս հանեցիք Գ. Ծառուկյանին. Զուրաբյանը՝ ընդդիմության «թոփալ» վիճակի մասին (տեսանյութ)
Նմանատիպ
«Այսօր ընդդիմությունը մի քիչ թոփալ է և ձեզանից շատերը ոգևորվել են՝ մտածելով, որ ձեր սասանվող իշխանությունը մի քիչ ամրապնդվել է: Բայց ձեր միջի ամենախելացի մարդիկ շատ լավ հասկանում են, որ ընդդիմության ապաքինումը կարճ ժամանակի հարց է: Մինչդեռ երկիրը շարունակում է իր գահավիժումը դեպի անդունդ, քանի որ հիվանդ է ողջ քաղաքական համակարգը: Դուք հիմա հրճվում եք, որ կարողացաք ահաբեկչական հարվածներով խաղից դուրս հանել ԲՀԿ-ին և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ չհասկանալով, որ երկրի առաջատար ուժերից մեկի դեմ այդ ահաբեկչությունը լավագույն վկայությունն է, թե ինչ խորը ճգնաժամի մեջ է մեր քաղաքական համակարգը և պետական կառավարումը»,-ԱԺ-ում հայտարարեց ձեռնափայտով ամբիոնին մոտեցած ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նշենք, որ Ազգային ժողովն արտահերթ ռեժիմով քննարկում է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հեղինակած՝ «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
Շարունակելով միտքը, Զուրաբյանը նշեց, որ իշխանությունները, Սերժ Սարգսյանը քաջ գիտակցեցին փետրվարի 20-ի Եռյակի հավաքի վտանգավորությունը, ուստի որոշեցին գլխատել կազմակերպիչ ուժերից մեկին՝ առաջացնելով խառնաշփոթ առ այն, որ Եռյակը չունի իշխանափոխության համար համապատասխան կազմակերպչական ռեսուրս:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում