Ալասանիայի կուսակիցները թողնում են Վրաստանի խորհրդարանում իրենց զբաղեցրած պաշտոնները

Ալասանիայի կուսակիցները թողնում են Վրաստանի խորհրդարանում իրենց զբաղեցրած պաշտոնները

Իրակլի Ալասանիայի «Մեր Վրաստանը. ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորները փետրվարի 23-ին հայտարարել են, որ թողնում են Վրաստանի խորհրդարանի կոմիտեների նախագահների պաշտոնները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Մասնավորապես, իրենց պաշտոնները թողնում են եվրոպական ինտեգրացման խորհրդարանական կոմիտեի նախագահ Վիկտոր Դոլիձեն, ֆինանսա-բյուջետային կոմիտեի նախագահ Դավիդ Օնոպրիշվիլին եւ շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների կոմիտեի նախագահ Գեորգի Ցագարեիշվիլին:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որոշում Է ընդունել այն մասին, որ մենք թողնենք խորհրդարանի կոմիտեների նախագահների՝ մեր զբաղեցրած պաշտոնները եւ Էլ ավելի ակտիվ ռեժիմով շարունակենք ընդդիմախոսելու մեր գործունեությունը եւ իշխանությանն ստիպենք անհապաղ գործուն ու խելամիտ քայլեր ձեռնարկել երկիրը ծանրագույն տնտեսական ճգնաժամից դուրս բերելու նպատակով եւ կատարել արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունների ուղղությամբ ստանձնած պարտավորությունները»,-ասված Է կուսակցության հայտարարության մեջ:

Անցած շաբաթ «Ազատ դեմոկրատներ» ներկայում ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության անդամ Զուրաբ Աբաշիձեն զրկվել Է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնից: Ժամանակին նա ընտրվել Էր խորհրդարանական մեծամասնության քվոտայով: Փոխխոսնակի պաշտոնի համար պատգամավորները միաձայն պաշտպանել են «Ազգային համաժողով» կուսակցության առաջնորդներից մեկի՝ մեծամասնության ներկայացուցիչ Գումազ Սանիկիձեի թեկնածությունը:

Իրակլի Ալասանիայի թիմը լքել Է կառավարող «Վրացական երազանքի» կոալիցիան եւ նրա կողմից ձեւավորված խորհրդարանական մեծամասնությունն այն բանից հետո, երբ կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին Ալասանիային հեռացրեց պաշտպանության նախարարի պաշտոնից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում