Ալի Հասանովը դարձել է Ալիեւի խորհրդական
23/02/2015 18:01
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանձնարարական է ստորագրել Ալի Հասանովին իր խորհրդական նշանակելու մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ալիեւի պաշտոնական կայքը:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Հասանովը նշանակվել է այդ երկրի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական:
Ալի Հասանովը հայտնի է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական զարգացումների հետ կապված բազմաթիվ անհեթեթ եւ ծիծաղաշարժ հայտարարություններով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում