«Ճգնաժամը ձեր մեջ է՝ 7 հոգանոց ֆրակցիայով 9-ը երգ եք երգում». Շարմազանովը՝ ՀԱԿ-ին (տեսանյութ)
Նմանատիպ
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդունում է՝ ՀՀ-ում կա ճգնաժամ, ինչպես նաև քաղաքական դաշտում և խորհրդարանում: Բայց դա ոչ թե կառավարման ճգնաժամ է, այլ ընդդիմության կամ մի հատվածի՝ ոչ իշխանական ուժերի: Ինչի վկայությունն է այն, որ ԲՀԿ-ն ներկա չէ «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը, որի համահեղինակն է, ինչպես ՀԱԿ-ը:
«Բացակաների մասին խոսում են կամ լավը, կամ էլ՝ ոչինչ, դրա համար ես ձեռնպահ կմնամ նրանց մասին խոսելուց: Հիմա Ձեր մասին՝ Դուք խոսում եք ճգնաժամի մասին, բայց քանի դեռ ՀՀ-ում քաղաքական պայքարն անձնավորված է և ոչ գաղափարական, որն արվում է ընդդիմության կողմից, այո, քաղաքական դաշտում լինելու է ընդդիմության ճգնաժամ: Ես կարող եմ Նիկոլ Փաշինյանի, Լևոն Զուրաբյանի կարծիքի հետ համամիտ լինել կամ չլինել, բայց ընդդիմությունը պիտի ունենա գործիք՝ դա Սահմանադրական շրջանակներում պայքարն է: Ձեր գործընկերներից մեկն առաջարկեց ճանապարհ, դուք ձեր ավանդույթի համաձայն, որ ասում են` պոլի փեդից լինի, ՀՀՇ-ից լինի, քանի որ ձեզնից չէր, ասեցիք՝ եթե մենք չենք առաջարկել, ուրեմն դա չենք անի, մենք ունենք առաջարկած, կգանք դա կանենք: Սա որևէ տեղ չտանող ճանապարհ է: Ամեն ինչ պարզ է` վերջին տարիներին դուք որպես քաղաքական միավոր, վերածվել եք կոնկրետ մի քաղաքական ուժի վերջին վագոնի, և դուք ցայտնոտի մեջ եք ու ձեր դեմքը փրկելու համար պետք է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևաք: Ճգնաժամը ձեր մեջ է` 7 հոգանոց ֆրակցիայով 9-ը երգ եք երգում»,-հայտարարեց ԱԺ փոխնախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում