ԱԺ քառօրյան սկսվել է՝ պերեստրելկեքն էլ հետը
Նմանատիպ
Էդգար Սասունցի Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
ԱԺ քառօրյան սկսվել է՝ պերեստրելկեքն էլ հետը: Սաղ ուզում են ապացուցեն, որ միայն իրանք են ընդդիմություն ու իրանցից ուժեղ ընդդիմություն չկա: Իշխանության ներկայացուցիչները ձեն էլ չեն հանում ախր։ Այսպես կոչված ընդդիմադիրներն են հիմա իրար միս ուտում: Քվեարկություններ են կազմակերպում՝ չեն քվեարկում, հետո իրար են վիրավորում, մի խոսքով կյանքը ուրախ ա, ապրուստը՝ մեր հաշվին:
ԲՀԿ-ն էլ երեկ զգաց, որ խոսալու շատ բան չի ունենալու ու լքեց ԱԺ նիստերի դահլիճն ու բոյկոտեց քառօրյան: Սա ԲՀԿ-ի երևի թե ամենաճիշտ քայլն էր։ Իրենք նախ պետք է հասկանան իրենց հետագա անելիքներն ու ամեն ինչ ծանրութեթև անելուց հետո նոր միանան նիստերին: դե ԵԽԽՎ-ում Նաիրայի տեղը պետք է պահպանվի, մնացածն էլ ոնց էլ լինի կորոշեն էլի:
Ապարանցի Պավլիկն իր շքանշաններն է ետ հանձնում՝ դրանով իսկ անարդարության դեմ պայքարում: Պավլեն 2 նկար ունի, որոնց նայելուց հասկանում ես, որ մարդն իսկական հայրենասեր է ու հոգով է սիրում հայրենիքը: Չնայած շքանշաններով չի, որ պետք է ճանաչենք Ապարանցի Պավլիկին, բայց կխնդրեմ նրան պահել իր արյունով ստացած շքանշանները:
Երեկ փետրվարի 23-ն էր՝ «Հայրենիքի պաշտպանի օրը»: Ես մի բան նկատեցի, որ նոր ձվից ելած որոշ մարդուկներ իմ պապիկի անցած ճանապարն էին ուզում նսեմացնել ու նրա ստացած վերքերն էին ծաղրում: Տո ա՛յ ֆաշիզմից պապուս շնորհիվ փրկված դեղնակտուցներ, ձեզ հավաք պահեք: Ես որքան հարգում եմ Արցախյան հերոսամարտի տղեքին, այդքան էլ հարգում եմ Հայրենական պատերազմում կռված ու հաղթանակ տարած մեր մեծերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում