Բակո Սահակյանն ու Միքայել Հարությունյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր
24/02/2015 13:23
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին ներկա է եղել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այստեղ երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում