Արմեն Երիցյանը ԼՂՀ նախագահի հրավերով մեկնել է Արցախ

Արմեն Երիցյանը ԼՂՀ նախագահի հրավերով մեկնել է Արցախ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով` փետրվարի 24-ին երկօրյա այցով Արցախ է մեկնել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, Արմեն Երիցյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի, տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետ Ժիրայր Միրզոյանի, ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանի և այլ անձանց հետ:

Կքննարկվեն տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման համակարգի, համայնքների կայուն զարգացման, միգրացիոն հոսքերի կառավարման, արտակարգ իրավիճակների ու քաղպաշտպանության ոլորտներում համագործակցության խորացման և արդյունավետության բարձրացման հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում