Եվս մեկ պատգամավոր լքեց ԲՀԿ-ն

Եվս մեկ պատգամավոր լքեց ԲՀԿ-ն

Panorama.am-ը գրում է․

ՀՀ Ազգային ժողովի այսօրվա նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտնեց, որ ԲՀԿ պատգամավոր, մեծամասնական ընտրակարգով ընտրված Դավիթ Քոչարյանը խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:

Նա նաև տեղեկացրեց, որ տեղի է ունեցել հաշվիչ հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահ, իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ հանձնաժողովի քարտուղար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում