Կեղծ տեղեկություններ են տարածվում. Գյումրիի քաղաքապետարան
Նմանատիպ
Գյումրիի քաղաքապետարանը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է.
«Վերջին ժամերին մամուլում և կայքերում տարածվող այն տեղեկությունը, թե Գյումրու քաղաքապետարանից տարվում է տեխնիկա, գորգեր, կահույք, լկտի սուտ է։
«Տանելու» մոլուցքը բնորոշ է բարոյականության այլ նորմեր դավանողներին։
Վստահաբար կարող ենք ասել, որ այդօրինակ բամբասանքները շրջանառության մեջ են դրված մեկ օրվա կյանքի համար հորինված «անունների» կողմից։
Զարմանալի է, որ մամուլը տեղ է տալիս անառողջ մտքեր տարածող «ցեխերի» արտադրանքին և չգիտես ինչից դրդված, կեղծ տեղեկատվությունը տարածում կայքերում և թերթերում։
Գյումրու քաղաքապետարանում որևէ իր անգամ չի տեղաշարժվել, քաղաքապետարանը շարունակում է իր բնականոն աշխատանքը։
Գյումրու գործող քաղաքապետի թիմը, ինչպես ասում են «պօդ կլյուչ» կառուցած քաղաքը և քաղաքապետարանի շենքը փոխանցում է հաջորդներին, նախապատրաստվելով առաջիկայում վերստին կյանքի կոչել Գյումրուն վերաբերող անավարտ թողած ծրագրերը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում