Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Բաքու

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Բաքու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մ. Չավուշօղլուի այցն Ադրբեջան կշարունակվի մինչեւ փետրվարի 26-ը:

Այցի շրջանակում ծրագրվում է Մ. Չավուշօղլուի հանդիպումը ադրբեջանցի իր գործընկերոջ հետ: Բացի այդ, թուրք նախարարը դասախոսություն կկարդա Ադրբեջանի պետական համալսարանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում