Փետրվարի 24-ին կլրանար Apple ընկերության հիմնադիրներից մեկի՝ Սթիվ Ջոբսի 60 տարին

Փետրվարի 24-ին կլրանար Apple ընկերության հիմնադիրներից մեկի՝ Սթիվ Ջոբսի 60 տարին

60 տարի առաջ՝ 1955 թվականի փետրվարի 24-ին, Սան Ֆրանցիսկոյում ծնվել Է Սթիվ Ջոբսը՝ Apple ընկերության հիմնադիրներից մեկը: Նրա ծնողները եղել են ամերիկուհի Ջոան Քերոլ Շիբլեն եւ սիրիացի Աբդուլֆաթահ Ջոն Ջանդալին: Շիբլեի եւ Ջանդալիի հարազատներն առարկում Էին նրանց հարաբերությունների դեմ, ուստի մայրը Սթիվին դաստիարակության Է տվել Փոլ եւ Քլարա Ջոբսի որդեգրած ընտանքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

1972 թվականին Սթիվն ավարտել Է դպրոցը, ընդունվել Օրեգոնի նահանգի Ռիդ-քոլեջ, առաջին կիսամյակից հետո հեռացել Է սեփական ցանկությամբ: Դրանց հետո շարունակել Է հաճախել քոլեջի որոշ պարապմունքների, այդ թվում՝ գեղագրության եւ հաշվեստուգման դասընթացների: 1972 – 1976 թվականներին Սթիվ Ջոբսն աշխատել Է Atari Inc. համակարգչային խաղերի մշակման ընկերությունում, մասնակցել ինքնաշեն համակարգիչների ստեղծման ակումբների գործունեությանը:

Ականավոր գյուտարարի՝ IT-ինդուստրիայի աշխարհը հիմնովին փոխած մարդու կարիերայի հիմնական ուղենիշները ներկայացված են ՏԱՍՍ-ի պատկերասրահում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում