Ռուսաստանն ավարտում Է Տ-90Ս տանկերի խմբաքանակի մատակարարումն Ադրբեջանին

Ռուսաստանն ավարտում Է Տ-90Ս տանկերի խմբաքանակի մատակարարումն Ադրբեջանին

Ռուսաստանն ավարտում Է Տ-90Ս տանկերի խմբաքանակի մատակարարումն Ադրբեջանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Աբու-Դաբիում ընթացող IDEX-2015 սպառազինությունների ցուցահանդեսում ՏԱՍՍ-ին հայտնել Է Ադրբեջանի պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչը:

«Պայմանագրով նախատեսված «Ուրալվագոնզավոդ»-ի արտադրության բոլոր տանկերը բեռնաթափված են, կատարվում Է պատվիրատուի կողմից դրանց ընդունման ձեւակերպումը, ինչից հետո թեստային հրաձգություն կիրականացվի զինափորձարանում»,-ասել Է նա:

Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել Է «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի գլխավոր տնօրենի խորհրդական Էսեն Տոպոեւը, 2017 թվականին Մոսկվան կավարտի 2010 թվականին համաձայնագրերի փաթեթով սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի խոշոր խմբաքանակի մատակարարումը Բաքվին:

ԶԼՄ-ների տվյալներով՝ խոսքը Տ-90Ս տանկերի երեք գումարտակի, ԲՄՊ-3 հետեւակի մարտական մեքենաների երեք գումարտակի (մոտավորապես 100 միավոր), «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային կայանքների դիվիզիոնի (18 միավոր), «Սմերչ» ռեակտիվ համազարկային կրակի դիվիզիոնի (18 արձակիչ կայանք), «Վենա» ինքնագնաց հրանոթների դիվիզիոնի (18 միավոր), ՏՕՍ-1Ա «Սոլնցեպեկ» («Բուրատինո» համակարգի նոր վերափոխակ) ծանր կրականետների մարտկոցի (6 միավոր) եւ այլ սպառազինության մասին Է:

Փորձագետները ենթադրում են, որ պարտավորագրի այս փաթեթի արժեքը կազմում Է 700 միլիոն դոլարից մինչեւ 1 մլրդ դոլար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում