Թուրք ազգայնականը Էրդողանին մեղադրել է հայերին ցավակցելու համար

Թուրք ազգայնականը Էրդողանին մեղադրել է հայերին ցավակցելու համար

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դեւլեթ Բահչելին այդ երկրի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է հայերի ժառանգներին ցավակցելու եւ Հայաստանի Նախագահին Թուրքիա հրավիրելու մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Սյոզչու» թերթը, MHP համագումարում ունեցած ելույթում Բահչելին հայտարարել է. «Անցյալ տարի հայկական սփյուռքին ցավակցական նամակ հղած անձը ներկայում զբաղեցնում է երկրի նախագահի աթոռը: Հայաստանի Նախագահը մերժել է ապրիլի 24-ին Թուրքիա այցելելու նրա հրավերը: Անցյալի ցավերը դեռ չեն մարել, մեր հողերի նկատմամբ հայերի պահանջները հայտնի են: Ինչի՞ հետեւից է ընկել Էրդողանը», ասել է նա եւ հավելել, թե Էրդողանն իր այդ մտատ րամադրվածությամբ «ծուռ է նայում Թուրքիային»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում