Նաթելաշվիլին Իվանիշվիլիին առաջարկել Է 1 մլրդ լարիով «քավել մեղքերը»

Նաթելաշվիլին Իվանիշվիլիին առաջարկել Է 1 մլրդ լարիով «քավել մեղքերը»

Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին կոչ Է արել երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին՝ «քավել մեղքերը»՝ 1 մլրդ լարի (մոտավորապես 455 մլն դոլար) հատկացնելով ազգային արժույթը փրկելուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքն սկսել Է ակտիվորեն նվազել անցյալ տարվա նոյեմբերի 20-ից եւ վերջին սակարկությունների արդյունքում հաստատվել Է 1 դոլարի դիմաց 2,1971 լարիի նշագծին: Մինչ այդ Վրաստանի ազգային արժույթի փոխարժեքը եղել Է 1 դոլարի դիմաց 1,74-1,76 լարի: Ընդդիմության ներկայացուցիչները եւ փորձագետները քանիցս հայտարարել են, որ լարիի փոխարժեքի անկումը Վրաստանի իշխանությունների «ոչ ճիշտ տնտեսական քաղաքականության» հետեւանքն Է:

«Շարունակվում Է լարիի աղետը եւ մեր ժողովրդի աղքատացումը: Աշխարհում չի գտնվի մեկ այլ պետություն, որի միլիարդատեր առաջնորդը այսքան հանգիստ հետեւի, թե ինչպես Է քայքայվում երկրի տնտեսությունը… Ես կոչ եմ անում Բիձինա Իվանիշվիլիին՝ 1 մլրդ լարի հատկացնել իր 14 միլիարդից, ինչպես նաեւ Համաֆինանսավորման հիմնադրամի 12 միլիարդից, ինչը կփրկի երկիրը եւ փոքր-ինչ կթեթեւացնի նրա մեղքերը ժողովրդի հանդեպ»,-փետրվարի 24-ին հայտարարել Է Նաթելաշվիլին:

Վրաստանի գլխավոր լեյբորիստի խոսքով՝ Իվանիշվիլին պարտավոր Է միջոցները հատկացնել կամ որպես ներդրումներ, կամ վարկ տրամադրի պետությանը՝ անտոկոս կամ ցածր տոկոսով:

Ընդդիմությունը քանիցս հայտարարել Է, որ, չնայած քաղաքականությունից Իվանիշվիլիի հեռանալուն, նա շարունակում Է կառավարել երկիրը, բայց արդեն «կուլիսների հետեւից»: Դրան ի պատասխան, «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի հիմնադիրը հայտարարել Է, որ Վրաստանի իշխանությունները միայն հաշվի են առնում իր կարծիքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում