Թուրքիայում ռազմական երկու ինքնաթիռ է կործանվել
25/02/2015 10:03
Նմանատիպ
Թուրքական ռազմական երկու ինքնաթիռ փետրվարի 24-ի երեկոյան կործանվել են Մալաթիա քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Վթարի հետևանքով ինքնաթիռների չորս օդաչուներն էլ զոհվել են: Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտնել է, որ ռազմական ինքնաթիռների կործանման հստակ պատճառները հայտնի չեն: Այդուհանդերձ, նա բացառել է հնարավոր միջամտությունը դրսի ուժերի կողմից: Որպես վթարի հավանական տարբերակներ են քննարկվում եղանակային վատ պայմանները, ինչպես նաև ինքնաթիռների բախումը օդում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում