Գ. Ծառուկյանն արագությունը գերազանցել է, և Սերժ Սարգսյանի գայիշնիկները տուգանել նրան. Լևոն Բարսեղյան (տեսանյութ)
Նմանատիպ
«Գագիկ Ծառուկյանն արագությունը գերազանցել է, և Սերժ Սարգսյանի գայիշնիկները տուգանեցին, տալոնը ծակեցին, ասացին՝ դանդաղ քշի եղբայր, աջ կընդունես և համեստ կքշես, թե լավ չի լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների միության նախագահ Լևոն Բարսեղյանը:
Անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի միջնորդությամբ Սարգսյան-Ծառուկյան հանդիպմանը, Լևոն Բարսեղյանը նկատեց, թե դրսի մարդիկ, թերևս, խնդրել են, որ գույքային վերաբաշխումներ չլինեն:
«Հնարավոր է՝ սխալվում եմ, բայց կարծում եմ՝ խնդրել են այն պայմանով, որ Ծառուկյանն այլևս ագրեսիվ դիրք չդրսևորի: Հանուն արդարության պետք է ասեմ, որ կռիվը սկսել էր Սերժ Սարգսյանը, երբ որոշեց երիտասարդ ՀՀԿ-ականներին հարձակման տանել Ծառուկյանի դեմ և նման լուրջ հայտարարություներ անել չարաշահումների մասին»,-շեշտեց նա` նկատելով, որ ԲՀԿ-ն իր գործունեությունը կշարունակի՝ անկախ ամեն ինչից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում