Եվրահանձնաժողովը հաստատել Է ԵՄ-ի Էներգետիկական միության ստեղծման ռազմավարությունը

Եվրահանձնաժողովը հաստատել Է ԵՄ-ի Էներգետիկական միության ստեղծման ռազմավարությունը

Եվրահանձնաժողովը հաստատել Է ԵՄ-ի Էներգետիկական միության ստեղծման ռազմավարությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահի՝ Էներգետիկական միության ստեղծման հարցերով տեղակալ Մարոշ Շեֆչովիչը՝ ներկայացնելով ԵՄ-ի Էներգամիության ստեղծման ռազմավարությունը: «Դա համապարփակ փաստաթուղթ Է, որը սահմանում Է, թե Եվրահանձնաժողովն առաջիկա հինգ տարում ինչ Է մտադիր անել Էներգետիկական հատվածում»,- ասել Է Շեֆչովիչը:

Եվրամիության երկրները Եվրահանձնաժողովի հետ կհամաձայնեցնեն արտաքին Էներգագնումների վերաբերյալ համաձայնագրերը, ասել Է նա: «Էներգետիկական միության կանոնների շրջանակներում ԵՄ-ի երկրները պետք Է Եվրահանձնաժողովի հետ համաձայնեցնեն իրենց պայմանագրերն Էներգապաշարների արտաքին մատակարարների հետ՝ երաշխավորելու համար դրանց համապատասխանությունը ընդհանուր եվրոպական նորմաներին»,- ասել Է Շեֆչովիչը: Նա նաեւ խոստացել Է բարձրացնել այդ համաձայնագրերի թափանցիկությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում