Վրաստանի վարչապետը հանդիպումներ կանցկացնի Բրյուսելում

Վրաստանի վարչապետը հանդիպումներ կանցկացնի Բրյուսելում

Վրաստանի կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի գլխավորությամբ, փետրվարի 25-ին ուղեւորվել Է Բրյուսել, որտեղ փետրվարի 26-ին հանդիպումներ կկայանան Եվրամիության ղեկավարների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է կառավարության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, Ղարիբաշվիլին հանդիպում կունենա Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Մարտին Շուլցի, ինչպես նաեւ ԵԽ-ի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էլմար Բրոքի հետ: Բացի այդ, Ղարիբաշվիլին հանդիպում կունենա Մոլդովայի իր պաշտոնակից Կիրիլ Գաբուրիչի հետ:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Բրյուսել այցի ընթացքում Վրաստանի վարչապետին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին եւ եվրոպական ու եվրատլանտյան կառույցներին հանրապետության ինտեգրացման հարցերով պետնախարար Դավիդ Բաքրաձեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում