ԻՊ-ն 100-ից ավելի տղամարդկանց է առևանգել Իրաքում

ԻՊ-ն 100-ից ավելի տղամարդկանց է առևանգել Իրաքում

Իրաքում փետրվարի 25-ին «Իսլամական պետությունը» 100-ից ավելի տղամարդկանց է առևանգել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել Թիրքիթ քաղաքի մերձակայքում: Ահաբեկիչները 40-ից ավելի տղամարդկանց գերի են վերցրել Ռաբիդա գյուղաքաղաքում: Նրանք ընդգրկվել էին Թիրքիթ քաղաքի ազատագրման համար ռազմական գործողություններում: Տեղի բնակիչների խոսքով` ևս 56 տղամարդու առևանգել են նախորդ շաբաթվա ընթացքում՝ նրանց մեղադրելով կառավարական ուժերի շարքերը համալրելու մեջ: Առևանգվածների թվում նվազագույնը 9 երեխա կան:

Սալահ ադ Դին մարզի նահանգապետ Ռաիդ ալ Ջուբին հաստատել է, որ իրաքյան բանակի և ազգային շարժումների 5 հազար զինյալներ կմասնակցեն Թիրքիթ քաղաքի ազատագրման գործողություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում