ԻՊ-ի ոչնչացումն ԱՄՆ-ի եւ Իրանի ընդհանուր նպատակն Է. Քերի

ԻՊ-ի ոչնչացումն ԱՄՆ-ի եւ Իրանի ընդհանուր նպատակն Է. Քերի

ԱՄՆ-ը եւ Իրանը շահագրգռված են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ջախջախման հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 25-ին Կոնգրեսում կայացած ունկնդրումների ժամանակ հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:

«Նրանք (Իրանը) լիովին դեմ են ԻՊ-ին, եւ իրականում մասնակցում են, կռվում, ոչնչացնում ԻՊ-ի անդամներին Իրանի հետ Իրաքի սահմանի երկայնքով, լրջորեն մտահոգված են այն քայլերի կապակցությամբ, որ (ԻՊ-ն) կարող Է անել տարածաշրջանում»,- ասել Է Քերին: «Այնպես որ, մենք, համենայն դեպս, ունենք ընդհանուր շահեր, եթե ոչ փաստական համագործակցություն»,- եզրափակել Է ԱՄՆ-ի պետքարտուղարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում