Վրացի ընդդիմադիրները պահանջում են Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների հրաժարականը

Վրացի ընդդիմադիրները պահանջում են Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների հրաժարականը

Վրաստանում ստեղծված ֆինանսական ճգնաժամը քննադատության թիրախ է դարձրել երկրի Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին: Իրավիճակի կայունացմանն ուղղված՝ վերջիններիս կողմից իրականացվող ջանքերն անարդյունավետ են գնահատել հատկապես ընդդիմադիր դաշտի գործիչները:

Մասնավորապես արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների և որոշ ՀԿ ակտիվիստների մասնակցությամբ այսօր բողոքի ցույց է տեղի ունեցել Ֆինանսների նախարարության մոտ: Բողոքի ակցիայի կազմակերծիչները պահանջել են հանդիպում ֆինանսների նախարար Ն.Խադուրիի հետ, ով, ըստ նրանց, պետք է բացատրություն տա ստեղծված ծանր կացության առնչությամբ:

Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարների հրաժարականը պահանջող ցուցարարները դրսևորել են ագրեսիվ պահվածք, ինչի արդյունքում բախում է տեղի ունեցել վերջիններիս և ոստիկանների միջև, բարեբախտաբար ոչ ոք վնասվածք չի ստացել կամ բերման ենթարկվել:

Պարզաբանումով հանդես է եկել համապատասխան մարմնի մամուլի պատասխանատուն, ով հավաքվածներին կոչ է արել նախարարի հետ հանդիպման գալ ըստ նախատեսված կարգի, նախապես գրանցվելով ընդունելության՝ ընդգծելով, որ այսօր այդ օրը չի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում