Իսպանիայի հյուսիսում գտել են ժայռապատկերներ, որոնք արվել են ավելի քան 15 հազար տարի առաջ

Իսպանիայի հյուսիսում գտել են ժայռապատկերներ, որոնք արվել են ավելի քան 15 հազար տարի առաջ

Իսպանիայի հյուսիսային շրջանները չեն դադարում զարմացնել հետազոտողներին գտնված ժայռապատկերների քանակով եւ որակով: Ահա հիմա Էլ, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բասկերի Երկրի Ինքնավար Մարզի մի խումբ մասնագետներ հայտնել են Գիպուսկոայի նահանգի «Էռլայտս» քարանձավի վերին սրահում հերթա կան գտածոյի մասին: Խոսքը վերաբերում Է ձիերի, եղջերուների եւ զուբրերի՝ լավ պահպանված ութ նկարների, որոնք նախնադարյան մարդկանց կողմից արվել են 22-ից մինչեւ 15 հազար տարի առաջ:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ գործակալությունը, «Էռլայտս» քարանձավը գտնվում Է «Էկայն» քարանձավի, որը համարվում Է հնադարյան մարդկանց գեղանկարչության իսկական թանգարան, ինչպես նաեւ ժայռապատկերներով մի քանի այլ քարանձավների անմիջական մերձակայքում, ուստի գիտնականները չեն բացառում, որ այդ շրջանում իրենց կարող են սպասել նոր հայտնագործություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում