«Հայ ժողովրդից պետք է ամաչել, եթե չամաչես, ունակ ես ցանկացած բռնության».Ր. Հովհաննիսյանի կոչը՝ իր ընկեր Ոստիկանապետին (տեսանյութ)
Նմանատիպ
Այսօր Ազատության հրապարակում տեղի է ունեցավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի խոստացած ասուլիս-հանդիպումը: Հաջորդը կլինի մարտի 6-ին: Կուսակցապետը հիշեցրեց, որ Մարտի 1-ին լինելու են Չինարիում.
«Երբ մենք մարտի 1-ին եղել ենք Երևանում, մշտապես ներկա ենք եղել և հիմա էլ կոչ ենք անում բոլորիդ ներկա լինել մարտի 1-ի սգո և պահանջի հավաքին»,- ասաց նա` հավելելով, որ Մարտի 1-ի զոհերի հիշատակը կհարգեն հենց սահմանին կանգնած:
Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ մարտի 2-ին մեկնելու է Բրյուսել, որտեղ մասնակցելու է Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովին և ներկայացնելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի բանձաձև, որին բարեբախտաբար, միացել են նաև ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը. «Շնորհակալ եմ, որ մեկ անգամ հանդես ենք գալիս միասնական մեկ բանաձևով»:
Խոսելով այլ կուսակցությունների հետ «Ժառանգության» համագործակցությանը, Հովհաննիսյանը ասաց, որ այս օրերին հանդիպել են ԱԻՄ-ի, ՀՀՇ-ի, Հիմնադիր խորհրդարանի, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հետ:
Ի դեպ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը ՀՀ ոստիկանապետին «կոչ» է ուղղեց՝ պետք է ամաչել ժողովրդից. «Հայ ժողովրդից պետք է ամաչել, եթե չամաչես, ունակ ես ցանկացած բռնության, այլանդակության: Այս խոսքն ուղղում եմ իմ ընկեր, իմ ծանոթ, աչքերի մեջ նայած ոստիկանապետին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում